Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել Անիի կամուրջը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը նշանակալի է անվանել։ Փետրվարի 15-ին Անկարայում կայացած հանդիպմանը հետևած համատեղ հայտարարության ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո ցավակցությունների, փրկարարներ և հումանիտար բեռներ ուղարկելու համար․ «Հավատում ենք, որ այս օգնությունը կնպաստի կարգավորման գործընթացին»,- ասել է Չավուշօղլուն։ «Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և զարգացմանը։ Գործընկերոջս՝ Միրզոյանի հետ խոսեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռնարկվելիք քայլերի մասին։ Սահմանային կամուրջների հետ կապված գործընթացները շարունակվում են, ուսումնասիրությունների արդյունքները պատրաստ են։ Սահմանային ճանապարհների հետ կապված արդեն քայլեր կան, որոնք կարող ենք անել։ Այդ ուղղությամբ աշխատանքներին նոր … Continue reading Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել Անիի կամուրջը