Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 10-12մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը մարզերում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։
Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք այստեղ։