Դրամական աջակցություն կցուցաբերվի շրջափակման ընթացքում աշխատանքը կորցրած արցախցիներին

Դրամական աջակցություն կցուցաբերվի այն արցախցիներին, որոնք շրջափակման ընթացքում ազատվել են աշխատանքից կամ դադարեցվել է քաղաքացիաիրավական պայմանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։

«Ինչպես արդեն հայտարարվել էր, ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշված տնտեսավարող սուբյեկտների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ այստեղ։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 65 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել