Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին․ Փաշինյան

Հայաստանը փետրվարի 15-ին ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, հայկական կողմի առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին։ Կառավարության փետրվարի 16-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ «Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ ստանանք մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար և հույս ունենք, որ 3 փուլ բանակցություններից հետո նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։ Փաստաթուղթը պիտի պարունակի այնպիսի տրամաբանություն, որը կբացառի տևական ու կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար»,- ասաց Փաշինյանը՝ նորից շեշտելով, որ ինքն անձնապես … Continue reading Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին․ Փաշինյան