Նպատակ կա մինչև զբոսաշրջային սեզոնը հայ-թուրքական սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար․ Միրզոյան

Լուսանկարում՝ Անիի կամուրջը

Հայաստանն ու Թուրքիան նպատակ ունեն մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձնանց համար։ Կառավարության փետրվարի 16-ի նիստում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը նախօրեին մեկնել էր Թուրքիա ու հանդիպել իր թուրք գործընկերջ հետ։

Հայաստանը որոնողափրկարարական խումբ ու հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա։ Միրզոյանն ասաց՝ թուրքական կողմը գնահատանքով է վերաբերվել այդ ամենին։ Նախատեսվում է, որ Թուրքիա մեկնած հայ փրկարարները Երևան կվերադառնան այսօր՝ ցամաքային ճանապարհով։

Արարատ Միրզոյանը հաստատեց՝ թուրքական կողմից հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ վերականգնել Անիի կամուրջը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ Հայաստանը էսքիզային նախագիծ է պատրաստել կամրջի վերականգնման համար, և դա կարող է խորհրդանշական քայլ դառնալ։

«Մեր գործողությունները հումանիտար շարժառիթ ունեն ու ունեցել են։ Բացարձակ անընդունելի եմ համարում քննադատությունները, որ հնչում են։ Դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն ու անընդունելի է, որ որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել