Խերարդ Պիկե. Մադրիդում նույն ոճով կխաղանք

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Ռեալին»հաղթելուց (3:2) հետո հայտարարել է, որ իրենք կարող էին ավելի մեծ տարբերությամբ առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

«Մենք հպարտ ենք մեր ցուցադրած խաղի համար: Վստահ ենք մեր ուժերին և լավ ենք պատրաստված: Կարծում եմ` մեր ուժերը կբավականացնի «Օսասունայի» հետ հանդիպմանը, ինչպես նաև «Ռեալի» դեմ պատասխան խաղին:

Երբեմն գոլ խփելու համար անհրաժեշտ է լինում բազմաթիվ պահեր ստեղծել, սակայն «Ռեալին» 2 պահը բավական եղավ 2 գոլ խփելու համար: Մենք կարող էինք ավելի մեծ տարբերությամբ հաղթել և արժանի էինք դրան:

Այդուհանդերձ, լավ է, որ առավելությամբ ենք գնում Մադրիդ: Չափազանց ուշադիր կլինենք պատասխան հանդիպման ժամանակ: Կարծում եմ` մեկ շաբաթ անց նույն ոճով կխաղանք»,- Պիկեի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել