Համբարձում Մաթևոսյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական, Նազելի Բաղդասարյանը՝ վարչապետի օգնական

Վարչապետի որոշմամբ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական։

Նազելի Բաղդասարյանը մարզպետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունվարի 25-ին։ Նա այդ պաշտոնում էր 2021-ի նոյեմբերի 8-ից։ Մինչ մարզպետ նշանակվելը, Նազելի Բաղդասարյանը եղել է Ազգային ժողովի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

Մաթևոսյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի նոյեմբերի 25-ից մինչև 2022-ի դեկտեմբերի 12-ը։ Դրանից առաջ նա Արմավիրի մարզպետն էր։

Մեկնաբանել