Չավուշօղլուն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցի հաջորդ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայում երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքների և մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը։

Բայրամովն ու Չավուշօղլուն մտքեր փոխանակել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։

***

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեր էր Թուրքիա։ Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպում անցկացրեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերականգնել Անիի կամուրջը: Ավելի ուշ Արարատ Միրզոյանը մեկնել էր աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադըյաման, հանդիպել այնտեղ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ։

Մեկնաբանել