«Կարմիր խաչի» միջնորդությամբ ևս 8 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Տարբեր հիվանդություններ ունեցող 8 անձ այսօր՝ փետրվարի 16-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Աջակցել մեզ

4 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 105 հիվանդ։

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Մեկնաբանել