- Եվրոպական խորհրդարանի պատգամավորը Սյունիքում էր
- Սյունիքից կմեկնարկի ուսուցիչներին հավելավճար հատկացնելու նոր ծրագիրը
- Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա միջանցքի ստեղծում․ դեսպան
- Ինչ են մտածում գորիսեցիները Սյունիքով միջանցքի և Իրանի դերի մասին
-
Եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի, ԵՄ առաքելությունը հաջողված է․ Մարկուս Ռիտեր
«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունը հաջողված է»․ Deutsche Welle պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ «Մենք չենք կարող միջամտել։ Մենք ունենք ընդամենը հեռադիտակներ և տեսախցիկներ»,- ասել է Ռիտերը։ Նա ասել է, որ շատերը Հայաստանում ուրախ են ԵՄ ներկայությամբ և շտապել զսպել հնարավոր ակնկալիքները՝ դիտորդները մուտք չունեն Ադրբեջանի տարածք, հետևաբար նրանք չեն կարող հայտնաբերել հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։ «Հայաստանում շատերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունը հաջողված է»,- ասել է առաքելության ղեկավարը։
-
Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին իրենց «բարենպաստ դիրքերն ամրացնելու» մասին
Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին իրենց «բարենպաստ դիրքերը» ամրապնդելու մասին Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվում հանդիպում կազմակերպելու ադրբեջանական առաջարկին Ադրբեջանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահին Ադրբեջանում «նոր գործակալական ցանց» են բացահայտել․ սլաքները՝ դեպի Իրան
-
Մեկ անձից գնումները աճե՞լ են, թե՞ նվազել. պատգամավորների պնդումների հետքերով
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մարտի 14-ին «Փաստ»-ին տված հարցազրույցում խոսել է պետական միջոցների վատնման խնդրի մասին և պնդում արել, որ աճում են կոռուպցիային անուղղակի վերաբերող որոշակի ցուցանիշներ։ «Մասնավորապես, մեկ անձից պետական գնումների տեսակարար կշիռն է բարձրանում, ինչն իսկապես մտահոգիչ է: Մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել»- նշել է պատգամավորը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հերքել է պնդումը, թե պետական գնումների «առյուծի բաժինը» մեկ անձից ընթացակարգով է իրականացվում։ «Նման բան չկա»,- հայտարարել է Ալեքսանյանը։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է պետական գնումներին վերաբերող վիճակագրությունը։ Պետական գնումների գործընթացում մեկ անձից ընթացակարգով գնումները համարվում են […]
-
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասյանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, նա Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է։ Մանասյանը 2019-2021-ը զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը, աշխատել է նաև Սահմանադրական դատարանում։ Ավելի վաղ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, թե ՄԻՊ պաշտոնում առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
-
Տնտեսությունն աճում է, հարկահավաքությունը՝ կաղում. Սերգեյ Մուրադյան
Այս տարվա փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 11,3%, սակայն հարկահավաքության ցուցանիշը նույն ամսում աճել է 9,2%-ով: Տնտեսությունն արագ է աճում, իսկ հարկահավաքությունը կաղում է: Այս մասին ասում է «Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը, որը մասնագիտացած է հաշվապահական հաշվառման և աուդիտի բանագավառներում: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Մուրադյանն անդրադառնում է Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության, ստուգումների արդյունավետության խնդիրներին, օրենսդրական ակտերի կիրարկման նկատմամբ վերահսկողության պակասին և հարկերից խուսափելու միտումներին:
-
Վրաց պատրիարքը քննադատում է Ուկրաինային Պեչորսկայա Լավրայի խնդրում
Շոթա Կինչա, OC Media Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը քննադատել է Կիևի ծրագիրը, որը նախատեսում է Ռուսաստանի հետ կապեր ունեցող եկեղեցուն վտարել քաղաքի իր կենտրոնակայանից։ Շաբաթ օրը պատրիարք Իլիա Երկրորդը դիմել է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին, որը ուղղափառ քրիստոնյաների շրջանում ճանաչված է որպես 15 «հավասար» առաջնորդներից առաջինը՝ «օգնելու մեղմել լարվածությունը» Կիևի Լավրայի վանքի վեճի շուրջ: Ուկրաինայի կառավարությունը Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու վանականներին և քահանաներին մինչև մարտի 29-ը ժամանակ է տվել՝ ազատելու Կիևի Պեչորսկայա Լավրա վանական համալիրը, որը երկրի մայր եկեղեցին է։ Թեև ուկրաինական ուղղափառ եկեղեցին նախկինում վայելում էր Ուկրաինայի աջակցությունը, այն լուսանցք մղվեց 2018-2019 թվականներին, երբ կառավարությունը սատարեց Ուկրաինայի նոր, ինքնավար […]
-
Մեղմ ասած` ողջախոհ չէ դառնալ Ռուսաստանի թշնամի. Հակոբ Բադալյան
Մեղմ ասած՝ Հայաստանի համար ողջախոհ չէ դառնալ Ռուսաստանի թշնամի: Այսպիսի տեսակետ է հայտնում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Հայաստանի Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համարել է Սահմանադրությանը համապատասխանող, ինչին Ռուսաստանի ԱԳՆ-ի անանուն աղբյուրի միջոցով խիստ գնահատական է տվել: Բադալյանը բերում է Ռուսաստանի կտրուկ արձագանքի երկու պատճառ: Առաջին, հայկական կողմը դիվանագիտական բավարար նախապատրաստական աշխատանք չի կատարել՝ Ռուսաստանին տեղեկացնելու իր գործողությունների շարժառիթների ու նպատակների մասին: Երկրորդ, Ռուսաստանն այս քայլն ընկալում է որպես անձնական արհամարհանք Պուտինի նկատմամբ:
-
Արցախը Բաքվում հանդիպելու առաջարկը որակում է «Ադրբեջանի օրակարգի պարտադրում»
Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բաքվում հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին՝ նշելով, որ «Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը»։ Արցախի ԱԳՆ հաղորդագրությունը՝ ստորև։ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։ Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր […]