Արցախի շրջափակումը հետաձգել է բնակարանների տրամադրումը

Նինա Միկոյանը 2022 թվականի օգոստոսին է տեղահանվել Բերձորից։ Մոտ վեց ամիս է, ինչ ապրում է Ստեփանակերտի հյուրատներից մեկում, որտեղ նրա համար հարմարություններ չկան։ Նա հազարավոր այն տեղահանվածներից է, որոնք սպասում են նոր տուն տեղափոխվելուն, բայց դեկտեմբերի 12-ից՝ Արցախի շրջափակումից ի վեր տների տրամադրումը անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ըստ Արցախի քաղաքաշինության նախարարության՝ շրջափակումից հետո շինանյութերի պակասի պատճառով շինարարության ծավալը նվազել է մոտ 90-95 տոկոսով։

Մեկնաբանել