Microsoft-ը փոխել է լոգոտիպը

Ամերիկյան Microsoft-ը տեխնոլոգիական ընկերությունն առաջին Վերջին 25 տարում առաջին անգամ ռեբրենդինգն է արել՝ փոխելով իր լոգոտիպը, հաղորդում է Reuters-ը:
Նախկին լոգոտիպին՝ թեք ծայրերով գունավոր պատուհանին, փոխարինել է ուղիղ ծայրերով գունավոր պատուհանը: 1980-ականների վերջին 1990-ականների սկզբին հին լոգոտիպի ստեղծման շրջանում դիզայներները խուսափում էին ուղիղ գծերից և գորշ գույներից:

Տարիների ընթացքում շուկայի միտումների փոփոխություններին զուգահեռ՝ բազմաթիվ լոգոտիպեր պարզեցվել են: Այսպես, օրինակ Apple ընկերության լոգոտոիպը՝ խնձորը, նախկինում գունավոր է եղել:

Microsoft-ում նշում են, որ լոգոտիպի փոփոխությունը խորհրդանշում է ընկերության համար նոր դարաշրջանի սկիզբը: Նոր լոգոտիպն արդեն ամրագրվել է ըկերության պաշտոնական կայքում, և նոր լոգոտոիպի դիզայնով առաջին խանութն այսօր բացվել է Բոստոնում:

Մեկնաբանել