Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կմասնակցեն Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին տեղի կունենա Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկում: Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը: Պանելային քննարկումը վարելու է Մյուխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյզգենը: Քննարկումը մեկնարկելու է տեղական ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին)։ Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել էր 2020 թվականի փետրվարին։ Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Համաժողովի շրջանակում երկու ղեկավարները նաև մասնակցել էին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկման։