Սիրիայի ազատ բանակը Հալեպի հացահատիկի ռազմավարական նշանակություն ունեցող պաշարը վաճառել է թուրք վաճառականներին՝ իր իսկական արժեքի կես գնով, հաղորդում է սիրիական «Ալ Խաբար» հեռուստաընկերությունը:
Սիրիայի ազատ բանակը հացահատիկի շտեմարանները գրավելուց հետո ցորենի 1,5 միլիոն սիրիական լիրա արժողությամբ յուրաքանչուր կոնտեյներ վաճառել է 900 հազար լիրայով:
Նշենք, որ սիրիական ընդդիմադիր կայքերը անցած ամսվա վերջին լուրեր էին տարածել, թե կառավարությունը հացահատիկի պաշարը
Հալեպից փոխադրել է Լաթաքիայի նահանգ, որտեղ դրա պահանջարկն ավելի մեծ է: