ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Սոթք և Կուտական

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողները փետրվարի 19-ին այցելել են Գեղարքունիքի մարզ՝ փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնում է, որ Վարդենիսի համայնքապետարանում հանդիպմանը համազեկուցողներին ներկայացրել է 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։

«Այնուհետև փաստահավաք խմբին ուղեկցել եմ Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները»,- տեղեկացնում է մարզպետը։

Մեկնաբանել