«Ուզում են գործը կոծկել». Ազատի կացարանում զոհված զինվորների ծնողները դժգոհ են նախաքննությունից

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի զորամասի՝ Ազատ գյուղում տեղակայված կացարանում զոհված զինծառայողների ծնողները փետրվարի 20-ին բողոքի ակցիա կազմակերպեցին նախ պաշտպանության նախարարության, այնուհետև՝ կառավարության դիմաց։ Նրանք պնդում են, որ քրեական գործը սխալ ուղղությամբ է ընթանում, իսկ պաշտոնյաներն իրարամերժ տեղեկատվություն են պարբերաբար տրամադրում։ Կառավարությունում ծնողներին խոստացան կազմակերպել հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Աջակցել մեզ

Մեկնաբանել