Բրեյվիկը՝ Նորվեգիայի «ամենաթանկ» բանտարկյալ

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը քիչ առաջ ճանաչվեց մեղսունակ և դատապարտվեց 21 տարվա ազատազրկման, դարձել է «ամենաթանկ» բանտարկյալը Նորվեգիայի նորագույն պատմության մեջ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նորվեգական լրատվամիջոցները։

Նորվեգիայի արդարադատության նախարարությունում պարզաբանել են, որ Բրեյվիկի՝ մինչև դատավճռի հրապարակումը բանտախցում պահելը գանձարանին արժեցել է 12,5 կրոն (մոտ $2,2 մլն), ինչը գրեթե 15 անգամ ավելի թանկ է, քան շարքային բանտարկյալներին պահելը։

Նորվեգական լրատվամիջոցների գնահատմամբ՝ Բրեյվիկին բանտում պահելը Նորվեգիայի բյուջեին տարեկան կարժենա 5 մլն կրոն ($850 հազ․)։

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը նախ պայթյուն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, ապա գնդակահարել էր Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցներին Ուտոյա կղզում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 77 մարդ։ Բրեյվիկի դատավարությունը սկսվել էր այս տարվա ապրիլի 16-ին։ Այն տևեց տասը շաբաթ և ավարտվեց հունիսին։

Մեկնաբանել