Հայաստանում սպասվում է քամու ուժգնացում

Փետրվարի 21-ին և 23-ին Հայաստանում սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-ին մայրաքաղաքում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ:

«Մարզերում այսօր և փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան 4-6մ/վ, փետրվարի 21-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին` 25-30մ/վ»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք այստեղ։