Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամի ապօրինի գույք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք:

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Սեդրակյանի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը: Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված քսանյոթերորդ հայցադիմումն է, որն ընդունվել է վարույթ։

Մասնավորապես, դատախազությունը պահանջում է Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել Երևանում գտնվող 21 անշարժ գույքերը, մեկ անշարժ գույք Կոտայքի մարզում, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2,3 միլիարդ դրամ։

Բռնագանձնման հայցադիմումում ներառված է նաև ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8,6 միլիարդ դրամ, որը օրինական եկամուտներով չի հիմնավորվում։

Մեկնաբանել