Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ եռակի աճել է 2022-ին

Հայաստանը 2022-ին 2,8 անգամ կամ 1,6 մլրդ դոլարով ավելացրել է արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ, տեղեկանում ենք Եվրասիական զարգացման բանկի Տելեգրամի ալիքը։ Ըստ աղբյուրի՝ ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի ծավալը «պատմական ռեկորդ է սահմանել»:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրենց արտահանումը ԵԱՏՄ ավելացրել են 9,8 մլրդ դոլարով: Դրա առյուծի բաժինը` 9,5 մլրդ դոլարը՝ դեպի Ռուսաստան։ Այսպիսով, Բելառուսի արտահանումը ԵԱՏՄ աճել է 5,6 մլրդ դոլարով (1,3 անգամ), Ղազախստանի արտահանումը՝ 1,9 մլչդ դոլարով (1,2 անգամ), Ղրղզստանինը՝ 646 մլն դոլարով (1,8 անգամ):

Զգալիորեն աճել է ԵԱՏՄ շուկայի նշանակությունը Հայաստանի և Ղրղզստանի համար։ Տնտեսական միության երկրների մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում 29,3%-ից աճել է մինչև 46,8%, Ղրղզստանինը՝ 28,8%-ից մինչև 65,8%։

ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրը 2022-ին հասել է առավելագույն ցուցանիշի և կազմել 80,6 մլրդ դոլար (տարեկան աճը՝ 10,3%)։

Մեկնաբանել