Ղրղըզստանի կառավարությունը լուծարվել է

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ստորագրել է հրամանագիր Օմուրբեկ Բաբանովի գլխավորած կառավարության լուծարման մասին, հաղորդում է Ինտերֆաքսը։

Ղրղըզստանի կառավարությունը լուծարվել է խորհրդարանական կոալիցիայի կազմաքանդումից հետո։

Այս չորեքշաբթի Ղրղըզստանի խորհրդարանի միանգամից երկու խմբակցություն հայտարարել էին իրենց՝ կոալիցիայից դուրս գալու մասին՝ նշելով, որ այն իրեն սպառել է։

Մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը Բաբանովի գլխավորած կաբինետը կատարելու իր պարտականությունները։