Փետրվարի 19-ին մահացած զինծառայողի գործով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն

Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։

Դիրքի պատասխանատուն ձերբակալվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, զինծառայողին վիրավորանք հասցնելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2004-ին ծնված ժամկետային զինծառայողը զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Ըստ նախնական տվյալների, զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։

Մեկնաբանել