Կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը

Հայտնաբերվել և կալանավորվել է 2020-ի նոյեմբերի 10-ին Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը, հայտնում է ազգային անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ 44-օրյա պատերազմը դադարեցնելու օրը քաղաքացին ոտքերով հարվածներ է հասցրել Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին։

«Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցելու նպատակով Թ․ Ա․-ն գնացել է Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել նրա նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Միրզոյանին և վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ, այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով Միրզոյանը կորցրել է գիտակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել