Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրերը

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանության նախարարությունը ևս հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, և նշում են, որ հակառակորդն է խախտել հրադադարը։

«Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ավելի Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե Հայաստանի ստորաբաժանումները կրակել են Տավուշի և Նախիջևանի ուղղություններով տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, թե իբր հայկական կողմը կրակ է բացել նաև Քարվաճառի, Շուշիի և Մարտունու ուղղությամբ։

Մեկնաբանել