Շուշիի ու Հադրութի հինունոր կյանքը

2020-ի 44-օրյա պատերազմը անդրադարձել է նաև Արցախի մշակութային կյանքի վրա: Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը կորցնելուց հետո այդ տարածքներում գործող մի շարք կենտրոններ իրենց գործունեությունը շարունակում են Ստեփանակերտում: Ինչպիսի՞ն էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, Արվեստի դպրոցը, Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտը, Տիկնիկային թատրոնը պատերազմից առաջ, և ինչպե՞ս են իրենց գործունեությունը շարունակում այսօր. այս մասին է «Շուշիի ու Հադրութի հինունոր կյանքը» վավերագրական ֆիլմը:

Տեսանյութը պատրաստվել է Ստեփանակերտի մամուլի ակումբի «Բռնատեղահանվածների խնդիրների լուսաբանում՝ նրանց իսկ ակտիվ մասնակցությամբ» ծրագրի շրջանակներում։

Աջակցել մեզ

Մեկնաբանել