Ռումինիայի հավաքականի հարձակվող Ադրիան Մուտուն, տեղափոխվելով «Այաչո», վստահ է, որ Ֆրանսիայի առաջնությունում նա ավելի շատ գոլեր կհեղինակի, քան ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Ես Զլատանին լավ եմ ճանաչում, նա լավ ընկեր է: Ես նրան մարտահրավեր եմ նետում, թե ով ավելի շատ գոլեր կխփի առաջնությունում: Թեև նա ավելի լավ թիմում է, խնդիր չկա, ես ինձ վրա եմ խաղադրույք կատարում:
«Այաչոն» լավ ակումբ է ինձ համար լավ ժամանակահատվածում: Նախագահն ինձ շատ լավ է վերաբերվում, ես իսկապես գնահատում եմ, թե ինչպես է նա խոսում ինձ հետ»,-33-ամյա Մուտուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Մարզական գործընկեր SportArmenia.com