Միրզոյանը փետրվարի 23-ին կմեկնի Սիրիա

Փետրվարի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։

ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և արտգործնախարարի հետ:

***

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 48 հազար մարդ։ Միայն Թուրքիայում զոհերի թիվը գերազանցում է 42 հազարը։

Փետրվարի 8-ին Հայաստանը Սիրիա էր ուղարկել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն, փետրվարի 14-ին՝ 25 տոննա։ Հայաստանը Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի աղետի գոտի էր ուղարկել նաև 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ։

Փետրվարի 15-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարն այցելել էր Թուրքիա։ Անկարայում Միրզոյանը հանդիպել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ավելի ուշ Արարատ Միրզոյանը մեկնել էր աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադըյաման, որտեղ երկրաշարժի հաջորդ օրվանից որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել մոտ երեք տասնյակ հայ փրկարարներ։

Մեկնաբանել