Հայաստանը 32 տոննա բեռով երրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպել է երկրաշարժից տուժած Սիրիա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ բեռը ներառել է սնունդ և դեղորայք:

***

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 48 հազար մարդ։ Միայն Թուրքիայում զոհերի թիվը գերազանցում է 42 հազարը։

Փետրվարի 8-ին Հայաստանը Սիրիա էր ուղարկել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն, փետրվարի 14-ին՝ ևս 25 տոննա։ Հայաստանը Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի աղետի գոտի էր ուղարկել նաև 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ։

Մեկնաբանել