Հաագայի դատարանն արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը․ Փաշինյան

Հաագայի արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրել է, որ Լաչինի միջանցքը փակ է ու Ադրբեջանն է պատասխանատու դրա համար՝ լուրջ չհամարելով էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը։ Կառավարության փետրվարի 23-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դատարանը վերահաստատեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դատարանն արձանագրել է Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, և արձանագրել, որ խաթարվել են սննդի, դեղորայքի մատակարարումները, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը բժշկական օգնությանը։

Մեկնաբանել