Հայաստանը պարտավոր է օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակը, եթե Հաագայի որոշումը չկատարվի

Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումից հետո Հայաստանը պետք է դիվանագիտության գործադրմամբ ստիպի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, կարծում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ երկար սպասել հարկավոր չէ․ ընդամենը երկու շաբաթ անց Հայաստանը իրավասու է օգտագործելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակը, որն էլ պարտադրում է կատարել դատարանի որոշումները։

Մեկնաբանել