ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից աջակցություն չստանալով՝ Հայաստանն իրեն պաշտպանելու համար դիմել է այլ միջոցների և դրա իրավունքն ունի․ նշում է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանին ժամանակ է պետք պատերազմից հետո վերականգնվելու համար: Պատգամավորը վստահ է, որ պատերազմից հետո Հայաստանի վերականգնման ուղղությամբ շատ «աշխատանք է կատարվել»:
-
ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը՝ կետերով
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Հաստատում են իրենց բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևորությունը: Նպատակադրվում են խորացնել իրենց գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների, և ընդլայնել համագործակցությունը փոխադարձ առաջնահերթությունների լայն շրջանակում: Բաժին I․ Գործընկերության սկզբունքները Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա: […]
-
Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական համագործակցության փաստաթուղթ
Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն» կոչվող փաստաթուղթը։ Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարությունում կայացած արարողությանը փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրեցին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ստորագրության արարողությունից առաջ իր ելույթում պետքարտուղար Բլինքենն ասաց, որ ԱՄՆ-ի և Հայաստանի համապարփակ գործընկերությունը չորս հիմնական հենասյուն ունի՝ տնտեսական համագործակցություն, անվտանգության և պաշտպանության համագործակցություն, ժողովրդավարական զարգացում և մարդկանց միջև փոխանակումներ: Նա նշեց, որ տնտեսական ոլորտի կարևոր շեշտադրումներից է առաջիկա բանակցությունները «123-րդ համաձայնագրի» շուրջ, որը նոր էջ է բացում երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մեջ: («123-րդ համաձայնագիրը» ԱՄՆ-ի և այլ երկրների միջև իրավական դաշտ է ստեղծում խաղաղ միջուկային համագործակցության […]
-
Կադիրովը Ամանորի գիշերը ծնված տղաների համար 5,000-ական դոլար կտա
Կադիրովը Ամանորի գիշերը ծնված և չեչեն հերոսների անուններով անվանակոչված 180 տղա-երեխաների ծնողների 5,000-ական դոլար կվճարի։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է 500,000 ռուբլի (մոտ 5,000 դոլար) վճարել Նոր տարվա գիշերը ծնված 180 տղաների ծնողներին` պայմանով, որ երեխաներին տրվեն 19-րդ դարի Կովկասյան պատերազմի չեչեն հերոսների անունները: Դեկտեմբերի 18-ին Կադիրովը խոստացել էր, որ 500,000 ռուբլի կվճարի յուրաքանչյուր ծնողի, ով իր երեխային չեչեն պատմական դեմքերի, մասնավորապես՝ Շեյխ Մանսուրի և Բայսանգուր Բենոևսկու անունները կդնի: Նույն օրը ծնված աղջիկների ծնողներին ֆինանսական որևէ պարգևատրում չի խոստացել: Երկուշաբթի Կադիրովը հրապարակել է ծնելիության վիճակագրությունը, որի համաձայն՝ Ամանորի գիշերը Չեչնիայում ծնված 222 երեխաներից 180-ը տղա է եղել, և բոլորն […]
-
Պատրաստ լինել սադրանքի. Ալիևի սպառնալիքները հերթապահ հայտարարություններ չեն
Էդուարդ Առաքելյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական լրատվամիջոցների հետ իր հետամանորյա մեծ հարցազրույցում առանց ակնարկների և բովանդակային կերպով սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին։ Այդ սպառնալիքները բոլորովին հերթապահ հայտարարություններ չեն թվում, որոնք Ալիևը անում էր 2003-ից մինչև 2020-ը։ Այսօրվա դրությամբ, կարծես, Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանը լուծել է բազմաթիվ խնդիրներ և իրականացել է այն նպատակները, որոնց մասին հինգ տարի առաջ նույնիսկ երազել չէր կարող։ Բայց Ալիևը, նույնիսկ Արցախի ամբողջական զավթումից, ինչպես նաև Հայաստանի տարածքում մի շարք ռազմավարական բարձունքներ և հարձակման պլացդարմներ ձեռք բերելուց հետո, խաղաղված և երջանիկ չէ։ Յուրաքանչյուր անգամ տարբեր մասշտաբի ռազմական գործողություններ սկսելուց առաջ՝ լինի 2020-ի պատերազմը, 2021 և 2022 թվականների ռազմական […]
-
Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական փաստաթուղթ կստորագրեն. ինչ է այն ենթադրում
Մոտ օրերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելելու է Մոսկվա. սպասվում է ռազմավարական գործընկերության մասին համաձայնության ստորագրում։ Ի՞նչ է ենթադրում այդ փաստաթուղթը և ի՞նչ կարծիքներ են հնչում Իրանից։ Զուգահեռաբար Թեհրանը բանակցություններ է սկսել արևմտյան երկրների հետ՝ իր միջուկային ծրագրի շուրջ։
-
Լրատվամիջոցներն անհիմն պնդում են, թե Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը չեղարկվելու
Մի շարք լրատվամիջոցներ հունվարի 14-ին գրել են, թե գեներալ Տիրան Խաչատրյանի ազգային հերոսի կոչումը հետ է կանչվելու։ Նման վերնագրով հրապարակումներ արել են 1in.am, News.am, Lurer.com, Euromedia24.com, Amrtime.news և մի շարք այլ լրատվական կայքեր՝ որպես աղբյուր նշելով «Ժողովուրդ» օրաթերթը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր սկզնաղբյուր հոդվածում նման պնդում չի արել։ Հոդվածը վերնագրված է հարցական ձևով՝ «Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը», մինչդեռ բազմաթիվ լրատվամիջոցներ արտատպել են այն՝ վերնագրում հաստատական պնդմամբ։ Հրապարակման բովանդակությունը Հոդվածում քննարկվում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, որը 2020-ին արժանացել էր ազգային հերոսի կոչման, ներկայում մեղադրվում է նույն պատերազմին առնչվող գործով։ 2025-ի դեկտեմբերի […]
-
Դալմայի այգիների վերականգնումը մոտ ապագայի ծրագիր է. ԱԶԲ ներկայացուցիչ
Երևանում մշակվում է էկոլոգիական մասշտաբային երկու նախագիծ` հանրային տրանսպորտի էլեկտրականացում և քաղաքի ամենամեծ կանաչ գոտու՝ Դալմայի այգիների վերականգնում։ Ծրագրերի մասին ՍիվիլՆեթին պատմել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության կլիմայական փոփոխության ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը։ Ըստ Կարապետյանի՝ բնական գազով շահագործվող ավտոբուսների ձեռքբերման ծրագրի ավարտից հետո Երևանի քաղաքապետարանը ԱԶԲ-ի հետ համատեղ նախատեսում է ձեռք բերել 200-250 էլեկտրական ավտոբուս։ Կանաչ կլիմայական հիմնադրամի աջակցությամբ իրականացվելիք ծրագիրը ներառելու է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքի, այդ թվում՝ ավտոբուսային պարկերի կառուցում։ Կանաչ կլիմայական հիմնադրամը (Green Climate Fund, GCF) ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո ստեղծված ֆինանսական մեխանիզմ է: Այն հիմնադրվել է 2010-ին՝ օգնելու զարգացող երկրներին պայքարել կլիմայի փոփոխության դեմ: […]
-
Ինչպես հայտարարագրել եկամուտները. զրույց ՊԵԿ փոխնախագահի հետ
«2024-ից մեկնարկած ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլում ենք»,- «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ասում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը: Նա նշում է, որ մինչև 2025-ի մայիսի 1-ը անհրաժեշտ է ներկայացնել 2024-ի հաշվետու տարվա հայտարարագրերը: Եկամուտների հայտարարագրումը վերաբերում է գրանցված բոլոր աշխատողներին։ Նրանք պետք է հայտարարագրեն 2024-ին ստացած եկամուտները: