Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարար նշանակվելու առաջարկը

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Արցախի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

Գուրգեն Ներսիսյանն արդեն ներկայացրել է գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու դիմումը։ Խորհրդարանի կողմից հրաժարականն ընդունվելուց հետո կլինի պետնախարարի պաշտոնում նրա նշանակման մասին նախագահի հրամանագիրը։

***

Փետրվարի 23-ին Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի էր ունեցել կառավարության նիստ, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը հրապարակել էր Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Հարությունյանը նշել էր, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

Նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:

Մեկնաբանել