Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

1988-ի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին:

Խորհրդարանի կայքը հայտնում է, որ Փաշինյանի գլխավորությամբ հուշահամալիր են այցելել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամները։

«Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել