Հայաստանն ու Իսրայելը մի շարք ոլորտների վերաբերող պայմանագրեր են ստորագրել

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի Էդելշտեյնն այսօր ստորագրել են «ՀՀ կառավարության և Իսրայելի պետության կառավարության 2012-2014 թթ. համար կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին աշխատանքային ծրագիր»:

Այս փաստաթղթով կողմերը պատրաստակամություն են հայտնում Հայաստանում և Իսրայելում փոխադարձ մշակույթի օրեր անցկացնել, թատերական և կինո փառատոններ, կերպարվեստի ցուցահանդեսներ արվեստի տարբեր ոլորտներում մասնագետների, նաև մանկական խմբերի փոխանակումներ։

Կողմերը գոհունակություն են հայտնել փաստաթղթի ստորագրման կապակցությամբ և նշել, որ այս համաձայնագիրը շատ կարևոր է երկու երկրների հասարակական-մշակութային կյանքի համար:

Փաստաթուղթը ստորագրվում է 1994թ. Երուսաղեմում ստորագրված «Իսրայելի պետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության համաձայնագրի հիման վրա և նպատակ ունի խթանել 2 երկրների բարեկամական հարաբերությունները:

Մեկնաբանել