Աշնանը վաճառքում կհայտնվեն Խոդորկովսկիի մեմուարները

2012թ․ սեպտեմբերին վաճառքում կհայտնվեն սնանկացած նավթագազային ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին տնօրեն Միխայիլ Խոդորկովսկիի (որը ռուսաստանյան բանտում անցկացնում է իր պատժաժամկետը) մեմուարները, հաղորդում է ռուսական «Նովայա գազետա» թերթը։

«Բանտ և ազատություն» վերնագրով գիրքը, որի համահեղինակը լրագրող Նատալյա Գևորգյանն է, կազմված է 15 գլխից, այդ թվում՝ «Բորիսիչ․ Օտար, սակայն հարգանքի արժանի», «Ես ուզում էի լինել լավագույնը», «Դիլետանտ բանկիրների ոսկե ժամանակը», «Ելցինից հետո», «Պուտինի օրոք», «Երկիրը փոխում է ուղղությունը» և այլն։ Վերջին գլուխը կոչվում է «Ռուսաստանի ապագայի մասին»։ Նրանում Խոդորկովսկին ներկայացնում է երկրի զարգացման ծրագիրը «կետերով, ուղղություններով, առաջնահերթույուններով»։

Մեկնաբանել