Հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,5%

2023-ի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 10,5%։

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  1. ծառայություններ՝ 25,9%,
  2. ներքին ապրանքաշրջանառություն՝ 17,7%,
  3. շինարարություն՝ 12,2%,
  4. արդյունաբերություն՝ 1,4%։

Արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 93,8%-ով՝ հասնելով 1,3 մլրդ դոլարի։

Հայաստանից արտահանումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 29,6%-ով՝ կազմելով 572,8 մլն դոլար։

Ներմուծումը գերազանցել է 727 մլն դոլարը՝ գրանցելով 72,5% աճ։

Հունվարին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ եղել է 395,8 դրամ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին՝ 2021-ի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 1,5 տրլն դոլարով կամ 12,6%-ով` կազմելով 8,5 տրլն դրամ:

Տե՛ս՝ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6%-ով` կազմելով 21 մլրդ դոլար

Աջակցել մեզ

Մեկնաբանել