Ի՞նչ սպասել, երբ 2027-ին բոլորն ունենան բժշկական ապահովագրություն

Ծրագրվում է, որ մինչև 2027-ը Հայաստանում ամբողջությամբ կգործի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը։ Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով։ Այս տարին նախապատրաստական է, իսկ 2024-ից առողջության ապահովագրություն կունենան աշխատող քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք, 18-ից բարձր սոցիալապես անապահով խմբի քաղաքացիները, 18-ից ցածր քաղաքացիները, 2025-ից կներառվեն թոշակառուները, 2026-ից՝ վարձու աշխատողներն ու ինքնազբաղված անձինք։ 2027-ից կներառվեն արդեն բնակչության բոլոր խմբերը։

Մեկնաբանել