- ԵԽԽՎ համազեկուցողները՝ Սյունիքում։
- Սիսիանում՝ ավագանու արտահերթ ընտրություններ։
- Դիտարկվել է Որոտան բնակավայրի տարածքում ճանապարհը նոր ծրագրով կառուցելու հնարավորությունը։
- Լաչինի միջանցքի՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի վերակառուցումը շարունակվում է։
- ԱԺ պատգամավորները ժամանել էին սամանամերձ Խնածախ։
-
Փաշինյանն Աբու Դաբի է մեկնում 20 հոգանոց պատվիրակության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնում 20 հոգանոց պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում հրապարակված վարչապետի որոշումից։ Հուլիսի 10-ին Աբու Դաբիում Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ԱՄԷ մեկնող պատվիրակության կազմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանը, Ռոբերտ Աբիսողոմոնյանինը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ։ Վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ։ […]
-
4% պետական, 2% մասնավոր․ զբաղվածության քվոտաներ հաշմանդամություն ունեցողների համար
Գևորգ Թոսունյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային քվոտաներ սահմանել։ Ըստ Բաթոյանի հեղինակած նախագծի՝ նպատակն է «նպաստելու վերջիններիս տնտեսական ակտիվությանը, կանխարգելելու կամ նվազեցնելու նրանց կախվածությունը սոցիալական աջակցությունից»։ Նախագծով առաջարկվում է 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար բարձրացնել քվոտաները։ Մասնավորապես, նախատեսվում է․ Ինչպես ավելի վաղ ՍիվիլՆեթի հետ զրույցում բացատրել էր նախաձեռնության հեղինակը՝ քվոտայի ներդրումը ոչ միայն կապահովի զբաղվածություն, այլև կստիպի գործատուներին հարմարեցնել ենթակառուցվածքները՝ նպաստելով ներառական մշակույթի ձևավորմանը։ «Ամբողջ աշխարհում կա այս խնդիրը և Հայաստանը եզակի չէ, բայց մեթոդները հիմնականում այսպես իմպերատիվ պետք է լինեն, որովհետև և՛ պետական […]
-
Վաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցը
ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական ու պաշտպանված վերադարձին՝ Շվեյցարիայի խորհրդարանի անդամների ներկայացրած խաղաղության նախաձեռնության շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 200 հոգի՝ Կոնգրեսի աշխատակիցներ, իրավապաշտպաններ, նախկին դիվանագետներ և փորձագետներ։ Բանախոսների թվում էին շվեյցարացի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Բանախոսությունը բացել է կոնգրեսական Քրիս Սմիթի գրասենյակի ղեկավար Մարկ Միլոշը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․«Իրական խաղաղությունը՝ կայուն և երկարաժամկետ, չի կարող Հայաստանի վրա պարտադրվել զենքի սպառնալիքով՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և Արցախի բնիկ հայկական բնակչության հաշվին։ Այսպես կոչված […]
-
ՄԱԿ-ը հույս ունի, որ հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի․
Ռուսական ՌԻԱ Նովոստիի լրագրողը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկից ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե ՄԱԿ-ն ինչ դիրքորոշում ունի հայ հոգևորականների ձերբակալությունների և Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշման աճի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակներում»։ «Մենք հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի օրենքի ողջամիտ շրջանակներում»,- ասել է Դյուժարիկը։ Նա նաև նշել է, որ գլխավոր քարտուղարի գրասենյակը տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում։ ***Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակասությունները առանձնապես սրվել են մայիսի վերջից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ դրեց Գարեգին Բ […]
-
Բոսգեղ, Համզաչիման, Մարգահովիտ. հազարամյա գյուղի կյանքն այսօր
Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ապրում է մոտ 3,000 բնակիչ։ Գյուղը ամեն ինչ ունի՝ դպրոցներ, մանկապարտեզ, մշակույթի տուն, թանգարան, սակայն աշխատատեղերը քիչ են։ Բնակիչները խնդիրներից առանձնացնում են ճանապարհների անբարեկարգ վիճակը և կոյուղու մաշվածությունը։ Մարգահովիտը առավել հայտնի է Համզաչիման անվամբ։
-
Աբու Դաբիում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Տիրանայում մայիսի 16-ին։ Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։
-
Դրվագներ ռումինացի ջազմեն Մարիան Պետրեսկուի ելույթից Կապանի փառատոնում
Ռումինացի ջազմեն, վիրտուոզ դաշնակահար Մարիան Պետրեսկուն Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հատուկ հյուրն էր հուլիսի 8-ին։ Պետրեսկուն, որ բնակվում է Ֆինլանդիայում, երկար ճանապարհ էր անցել այստեղ հասնելու համար՝ Հելսինկի – Ստոկհոլմ – Վիեննա – Զվարթնոց օդանավակայան և այնտեղից ուղիղ Կապան։ Կապանում դահլիճը բառացիորեն թնդացնելուց հետո նա անմիջապես մեկնեց Եվրոպա՝ մեկ այլ համերգի։ Դիտեք Մարիան Պետրեսկուի կատարումներից դրվագներ։