Արցախում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

«Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ադրբեջանը Արցախի շրջափակումն սկսել է 2022-ի դեկտեմբերի 12-ին։ Անցած 79 օրերի ընթացքում մոտ տասն անգամ խափանվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչի պատճառով Արցախում էներգետիկ ճգնաժամ է սկսվել։ Թե՛ գազատարը, թե՛ բարձրավոլտ էլեկտրագիծը անցնում են ադրբեջանական վերահսկողության տարածքներով։