Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարները

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ:

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Մեկնաբանել