ՊԵԿ-ը 2023-ի հունվար-փետրվարին ապահովել է 287 մլրդ դրամ հարկեր և տուրքեր

2023-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32,3 մլրդ դրամով կամ 12,7%-ով:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68,3 մլրդ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 34,1 մլրդ դրամով կամ 99,3%-ով:

Մեկնաբանել