Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է գրանցվել

Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը 14:52-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ»,- ասված է հաղորդագրությունում։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել