«Հ․ Հովնանյան» հիմնադրամը 52 մլն դրամ կհատկացնի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգի կառուցման համար

Լուսանկարում՝ Այգեհովիտ գյուղը

«Հ․ Հովնանյան» հիմնադրամը 52 մլն․ դրամ կհատկացնի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգի կառուցման համար։ «Առավոտի» փոխանցմամբ, այդ մասին այսօր՝ մարտի 1-ին, կայացած ավագանու հերթական նիստի ընթացքում հայտնել է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։

Իջևան համայնքում 2022-ին իրականացված սուբվենցիոն ծրագրերում ևս հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել՝ վճարելով տվյալ ծրագրերի ներդրման համայնքի մասնաբաժինը։

Մեկնաբանել