Վարչապետը մեկնել է Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ․ «Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները»,- նշված է հաղորդագրությունում։

Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Մեկնաբանել