«Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը և երկու անձ երկու ամսով կալանավորվեցին

«Նոր Զովք»-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մարտի 1-ին միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ընկերության սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է բոլոր միջնորդությունները, նշված անձանց նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամկետով»,- գրել է Աբրահամյանը։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարել էր սեփանակատիրոջ, տնօրենի և մյուս երկու անձանց ձերբակալության մասին։ Հարկային չարաշահումն իրականացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ իրացման շրջանառությունը խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով։

Նշվում է, որ «Նոր Զովք»-ի սեփականատերը տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով՝ 4,1 մլրդ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ընկերության հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ թաքցնելով հարկման օբյեկտը։ Իրական եկամուտները թաքցնելու և նպատակով ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ընկերություն։

Մեկնաբանել