Հայկական բանկերի ռեկորդային շահույթն ուկրաինական պատերազմի ֆոնին. քննարկում

Հայաստանի առևտրային բանկերը 2022-ին ռեկորդային շահույթ են ունեցել` 255,6 մլրդ դրամ, որը գրեթե երեք անգամ ավելի է, քան 2021-ին: Սա ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքն է, երբ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվեցին Հայաստան՝ դառնալով տեղական բանկերի հաճախորդներ:

Ինչո՞ւ են հայկական բանկերը գերադասել կուտակված գումարները ներդնել Հայաստանի գանձապետական պարտատոմսերում, իսկ ավելի շատ (1,6 մլրդ դոլար միայն 2022-ին)՝ օտարերկրյա պարտքային գործիքներում։

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը այս և այլ թեմաների շուրջ զրուցել է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժնի պետ Կարեն Բաբայանի և «Մոդեքս» խորհրդատվական ընկերություն տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ:

Մեկնաբանել