Արարատ Միրզոյանը կմեկնի Հնդկաստան

Մարտի 3-4-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։

ԱԳՆ-ից նշում են, որ Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։

Մեկնաբանել