Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, տուժածներ չկան

Գիշերն ադրբեջանական կողմն Արցախում խախտել է հրադադարը, ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել