Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները

Հնդկաստանում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և նախանշել բանակցությունների ուղղությունը»,- տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։

Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում է՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Միրզոյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

«Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խոստորեն հետևելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին»,- նշված է հաղորդագրությունում։

Արտգործնախարարն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման, տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցերի:

Մեկնաբանել