Կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան, հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Լուիս Բոնոն այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցն է կատարում Հարավային Կովկասի երկրներ։
«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությանը։ Այցի շրջանակներում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները հետևյալ հերթականությամբ՝ Բաքու, Երևան, Թբիլիսի»,- մարտի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Փրայսը։